ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հայտարարում է մրցույթ 2010-2011 ուսումնական տարում Սլովակիայի բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար (մեկ կրթաթոշակ):
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՆ լրատվական ծառայությունից, մրցույթին կարող են մասնակցել բակալավրի կրթական աստիճան ունեցող 18-ից մինչև 26 տարեկան ՀՀ այն քաղաքացիները, ովքեր տիրապետում են անգլերեն լեզվին:
Դիմորդները պետք է ներկայացնեն՝
դիմում՝ մրցույթին մասնակցելու համար, որտեղ պետք է նշվի նախընտրած մասնագիտությունը,
դիմում-հարցաթերթիկ,
հարցաթերթիկ ներկայացված սլովակյան կողմից,
ինքնակենսագրություն (CV),
Երկու երաշխավորագիր անգլերեն լեզվով,
բակալավրի դիպլոմի և ներդիրի պատճենները` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
ծննդյան վկայականի պատճեն` նոտարի կողմից անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն կամ սլովակերեն թարգմանված և ՀՀ արդարադատության նախարարության կողմից լեգալացված (ապոստիլ),
անձնագրի պատճեն,
բժշկական տեղեկանք` ըստ ներկայացվող ձևի,
2 լուսանկար 3x4 չափսի,
արական սեռի անձինք` զինգրքույկի պատճեն կամ դրան փոխարինող կցագրման վկայական կամ զորակոչային տեղամասից համապատասխան տեղեկանք:
Մրցույթին մասնակցել ցանկացողները փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչև մայիսի 6-ը` ներառյալ, ՀՀ ԿԳՆ միջազգային համագործակցության և սփյուռքի վարչություն: Մրցույթը տեղի կունենա Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջնակարգ դպրոցում /Հանրապետության 73/ մայիսի 7-10-ը:




























