Ապրիլի 27-ին Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպել է Լիբանանի ԱԳ և էմիգրանտների նախարար Ալի Շամիի հետ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, զրուցակիցներն ընդգծել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների կարևորությունը, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և զբոսաշրջության ոլորտներում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև` հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին: Նախարար Ալի Շամին համոզմունք է հայտնել, որ բոլոր վիճելի հարցերը կարելի է լուծել բարի կամքի արտահայտության և խաղաղ բանակցությունների միջոցով: Հայաստանի դեսպանը նախարար Ալի Շամիին փոխանցել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական հրավերը այցելելու Հայաստան 2010 թ. ընթացքում:
Նույն օրը դեսպան Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրրիի հետ և փոխանցել ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի պաշտոնական նամակ-հրավերն այցելելու Հայաստան: Դեսպանը հայկական կողմի երախտագիտությունն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահի Լիբանան կատարած այցի ընթացքում ցուցաբերած հյուրընկալության և ջերմ ընդունելության համար:




























