Թուրքիայի հարավ-արեւելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի շրջանում թուրքական զինուժի եւ PKK-ի զինյալների միջեւ բախում է սկսվել, որի արդյունքում զոհվել է 2 թուրք զինվորական եւ կան վիրավորներ:

Հաքքարիի նահանգապետարանի հայտարարության մեջ նշվել է, որ ապրիլի 27-ի երեկոյան թուրքական զինուժի ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բախում է տեղի ունեցել նրանց եւ PKK-ի զինյալների միջեւ: Բախման հետեւանքով 2 թուրք զինվորական է սպանվել: Հիշյալ հատվածում ռազմական գործողությունները շարունակվում են: