Այսօր` ապրիլի 28-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյան ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, երկրի ղեկավարը շնորհավորել է դիվանագետին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

ՀՀ նախագահը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: