ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը, որը նոր է փոխարինել Յուրի Մերզլյակովին, այցելելու է նաեւ Ղարաբաղը: Հիշեցնենք, որ երեկ նա ժամանել է Երեւան եւ արդեն հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Սա ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի առաջին տարածաշրջանային այցն է Հարավային Կովկաս: