Չիլիում 6,2 մագնիտուդով նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Ստորգետնյա ցնցումը գրանցվել է Իկիկե քաղաքից 63 կմ հարավ-արեւմուտքում, այն գտնվել է 32 կմ խորությունում։ Զոհերի մասին տվյալներ չկան։ Նախորդ օրը Չիլիում տեղի էին ունեցել տասնյակ ստորգետնյա ցնցումներ՝ 3,0-5,1 մագնիտուդով։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի գիշերը Չիլիի հյուսիսային շրջանում 8,2 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել։ Զոհվել էր վեց մարդ, հարեւան Պերուում ինը մարդ վիրավորվել էր։ Նախօրեին Չիլիի իշխանությունները հայտարարել էին ափամերձ շրջանների բնակչության տարհանման մասին։




























