ՌԴ միգրացիոն ծառայությունը մտադիր է վերցնել ՌԴ ժամանող ներգաղթյալ երեխաների մատնահետքերը՝ վեց տարեկանից սկսած: Նման օրինագիծ է տեղադրված իրավական ակտերի նախապատրաստման պաշտոնական կայքում:

 Նոր օրինագծում նշված է նաեւ, որ մատնահետքերը կամավոր կարելի է վերցնել միայն հայտարարությամբ եւ կոմերցիոն հիմունքով: Օրինագծում նաեւ նշվում է, թե որ մարմինները կստանան տեղեկություն մատնահետքերի վերաբերյալ: 

Բացի դրանից ավելացվել է նաեւ ներգաղթյալների մատնահետքերը պահպանելու ժամկետը: Եթե նախկինում մատնահետքերը վերացվում էին տիրոջ 80 տարեկան դառնալուց հետո, ապա այժմ դրանք կպահպանվեն այնքան, քանի դեռ օտարերկրացին չի դարձել 100 տարեկան, հայտնում է ՌԱՊՍԻ-ն: