ԱՄՆ-ում նոր համաշխարհային ռեկորդի հավակնող պարաշյուտային կոլեկտիվ թռիչքների մասնակից բեռլինցի պարաշյուտիստ է մահացել։
Միջադեպը տեղի է ունեցել ամերիկյան Արիզոնա նահանգում։ Ոստիկանության հաղորդմամբ, 46-ամյա Դիանա Փերիսը մահացել է իր հիմնական պարաշյուտի անսարք լինելու պատճառով։ Ինչպես թռիչքների կազմակերպիչ World Team պարաշյուտային խումբն է հայտնել, Փերիսի հիմնական պարաշյուտը բացվել է երկրից շատ մոտ բարձրության վրա, ինչի հետեւանքով էլ պահեստային պարաշյուտը հնարավոր չի եղել գործարկել, CNN-ին հղմամբ հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։
Կնոջ մարմինը գտել են խմբի ենթադրյալ վայրէջքի գոտուց մոտ 800 մետր հեռավորության վրա։
Կոլեկտիվ թռիչքներին մասնակցել են 222 պարաշյուտիստներ՝ 28 երկրներից։ Ենթադրվում էր, որ խումը թռիչք կիրականացնի 5486 մետրից եւ ազատ անկման ընթացքում երկնքում երկու ֆիգուրայի ձեւ կընդունի։
Թռիչքի ընթացքում ոչ մի այլ պարաշյուտիստ չի տուժել։ Չնայած պատահածին, խումբը մտադիր է շարունակել համաշխարհային ռեկորդը գերազանցելու փորձերը։ «Մեր սիրելի ընկերը չի կարող եւ չպետք է փոխարինվի։ Խումբում նրա պատվին լրացումներ չեն լինի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես Փերիսի ամուսինն է հայտնել ոստիկանությանը, կյանքի ընթացքում պարաշյուտիստը ավելի քան 1500 թռիչքներ է իրականացրել։




























