Առաջիկա գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին հարավային 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ:
«Հայպետհիդրոմետի» տվյալով` Երեւանում գիշերվա առաջին կեսին եւ օրվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +9+11, վաղը ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+17,
Կոտայքում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+17,
Գեղարքունիքում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+17,
Լոռիում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +17+20,
Տավուշում. գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+17,
Արագածոտնի նախալեռներում. գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+23,
Արարատում. գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,
Արմավիրում. գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,
Վայոց ձորի լեռներում. գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +12+17,
Վայոց ձորի նախալեռներում. գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +20+24,
Սյունիքի հովիտներում. գիշերը՝ +8+13, ցերեկը՝ +19+24,
Սյունիքի նախալեռներում. գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +17+20,
Լեռնային Ղարաբաղում. գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +17+22:


























