ՆԱՏՕ-ն 1990թ.-ին Ռուսաստանին ոչ չէր խոստացել: Այդ մասին իր «Լարվածության մեղմումը սկսվում է որոշակիությունից» հոդվածում գրում է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Հոդվածը հրապարակվել է Դաշինքի պաշտոնական կայքում:

«2009թ.-ի իմ առաջին ելույթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերնագրված էր «ՆԱՏՕ եւ Ռուսաստան. Նոր սկիզբ»: Իմ նպատակն էր Ռուսաստանի հետ  զարգացնել իրական ռազմավարական գործընկերություն, ամրապնդել համագործակցություն այնտեղ, որտեղ համընկնում են անվտանգության մեր շահերը՝ պնդելով, որ Ռուսաստանը կատարի իր միջազգային պարտավորությունները, հարգի իր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու քաղաքական ազատությունը :

Մենք նկատելի հաջողությունների հասանք ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաեւ հանուն Աֆղանստանի խաղաղության: Սակայն Ռուսաստանի կողմի Ղրիմի անեքսինա վերջ դրեց մեր գործընկերությանը»,- ասվում է հոդվածում:

Ռուսաստանը ոչ միայն շարունակում է Ուկրաինայի հետ սահմանին տասնյակ հազարավոր զինվորներ պահել: Նա նաեւ գլխավորում է քարոզչական պատերազմը, որի նպատակն է աղավաղել ճշմարտությունը, շեղել ուշադրություն իր ապօրինի գործունեությունից: Վերջին շաբաթներում ռուս պաշտոնյաները մեղադրում էին ՆԱՏՕ-ին  խոստումները խախտելու, Ուկրաինայի  ներքին գործերին միջամտելու մեջ:  Այս ամենը քողարկում է, որը ծածկում է հենց Ռուսաստանի միջամտության չիրականացված պարտավորությունները:

Ռասմուսենի խոսքով՝ Ռուսաստանն իզուր է ՆԱՏՕ-ին մեղադրում 1990թ.-ին տված խոստումները խախտելու մեջ: ՆԱՏՕ-ն չի խոստացել չընդարձակվել Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայում, իսկ Ռուսաստանն այդպես էլ չկարողացավ հակառակն ապացուցել, հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Հյուսատլանտյան դաշինքը հարգում է Ուկրաինայի ընտրությունը: Երբ տաս տարի առաջ երկիրը ցանկություն հայտնել անդամակցել ՆԱՏՕ-ին, իսկ  տարի անց հրաժարվեց, ՆԱՏՕ-ն հարգանքով վերաբերվեց: «Ռուսաստտանը մշտապես փորձում էր Ուկրաինային թելադրել իր արտաքին կուրսը: Բարձրաստիճան պաշտոնյաները պահանջում էին, որ որպեսզի երկրի սահմանադրությունը համապատասխանեցնեին դաշնային պետությանը: Սա հակասում է եվրաատլանտյան գործընկերությանը: Խորհրդային Միությունն ընդունեց այս սկզբունքը՝ 1975թ.-ին կնքելով Հելսինկյան եզրափակիչ ակտը: Ռուսաստանը ժառանգեց այդ պարտավորությունը: Սակայն Ուկրաինան կարող է որոշել, թե ինչն է իր համար ավելի լավ՝ հաշվի առնելով իր քաղաքացիների կարծիքը: Մյուս երկրները կարող են պաշտպանել երկխոսությունը, սակայն ոչ թե որոշել Ուկրաինայի անունից:

Եթե Ռուսաստանը երկխոսություն է ցանկանում, առաջինը, որ նա կարող էր անել՝ հետ կանչել Ուկրաինայի հետ սահմանին գտնվող իր զոքրերին: Այլ կերպ բանակցությունները կվերածվեն թելադրումի:

Ռուսաստանը մեկուսանում է աշխարհից, միջազգային վստահությունը նրա հանդեպ քննադատական է: Սա Ռուսաստանի շահերից չի բխում: Նա ընտրության հնարավորություն ունի՝ վերջ տալ ուրիշներին մեղադրել եւ վերադարձնել վստահությունը: Այլապես Ռուսաստանը կբախվի ավելի խոր միջազգային մեկուսացման հետ: Սա ոչ մեկի շահերից չի բխում, եւ աշխարհն դարձնում է ավելի վտանգավոր, պակաս կանխատեսելի»: