Նիգերիայի հյուսիս-արեւելյան մի շարք բնակավայրերի վրա «Բոկո Հարամ» արմատական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով ավելի քան 60 մարդ է զոհվել: AFP-ի փոխանցմամբ, Բորնո նահանգի մի քանի բնակավայրերում գործի են դրել պայթուցիկ սարքեր, ինչպես նաեւ կրակ են բացել տեղի բնակիչների ուղղությամբ: Վիրավորների թիվը չի հստակեցվում:

«Բոկո Հարամ» արմատական իսլամիստական խմբավորումը գործում է Նիգերիայի հյուսիս-արեւելքում: Կազմակերպության անդամներն արդեն մի քանի տարի փաստացի պատերազմում են իշխանությունների դեմ: Ըստ ИТАР-ТАСС-ի, նրանք ցանկանում են հիմնականում մահմեդականներով բնակեցված երկրի հյուսիսում իսլամական խալիֆայություն ստեղծել: