Չիլիի Վալպարասիոյում անտառային հրդեհը առնվազն 12 մարդու կյանք է խլել: Մոտ 10 հազար բնակիչների տարհանել են:

Կրակի դեմ պայքարը շարունակվում է, սակայն դեռ չի հաջողվում կանգնեցնել դրա տարածումը` ուժեղ քամու պատճառով: Կրակը փորձում են մարել հազարավոր հրշեջներ:

Նախագահ Միշել Բաչելետը մեկնել է Վալպարասիո եւ հայտարարել, որ այս հրդեհը քաղաքի պատմության մեջ ամենաահավորն էր:

Նախագահը  բնակավայրը աղետյալ գոտի է հայտարարել եւ փրկարարական աշխատանքների պատասխանատվությունը դրել բանակի վրա:

Հատուկ ծառայությունների աշխատակիցները վերահսկում են քաղաքի տարհանված թաղամասերը` թալան թույլ չտալու նպատակով:  Տարհանված բնակիչների համար ժամանակավոր կացարաններ են առանձնացվել: