Ռուսաստանի Օլյուտորսկի շրջանի Տիլիչիկի գյուղում ծովածոցի սառցաշերտի տակ հայտնված հինգ մարդու է փրկել:

Զբոսնելիս պատանին նկատել է, որ ափից 150 մ այն կողմ ձյունագնացը, մարդկանցով հանդերձ, սառույցի տակ է անցնում:

 «Դպրոցականն իրեն չի կորցրել, զանգահարել է ոստիկանություն, հետո արագ երկու ճոպան բերել եւ օգնել նրանց դուրս գալ, հայտնել է Կամչատկային ՆԳՆ ԳՎ մամուլի ծառայության աշխատակից Ելանա Օվչիննիկովան:

Երբ պատանին ջրից դուրս էր բերում տուժածներին, նրան օգնության է հասել Տիլիչիկիի բաժանմունքից մի ոստիկան: Համատեղ ջանքերով նրանց հաջողվել է բոլորին դուրս բերել, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, տաք հագուստ եւ թեյ տվել: Ոչ ոք բուժօգնության կարիք չի ունեցել, քանի որ փրկվածները կարճ ժամանակ էին սառը ջրում մնացել:

Պարզվել է, որ Տիլիչիկի գյուղի 28-ամյա բնակիչը որոշել էր ձյունագնացով պտտեցնել 14-17 տարեկան չորս դեռահասի, սակայն սառույցը կոտրվել էր, եւ ձյունագնացը սառցաշերտի տակ էր հայտնվել:  Ավելի ուշ այն հանել էին 3 մ խորքից եւ ափ հասցրել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: