Ավստրալիայի ՌԾՈւ Ocean Shield նավը անհետացած Boeing-ի որոնման շրջանում յուղի հետք է հայտնաբերել:

Որոնումների ավստրալական համակարգող կենտրոնի ղեկավար Անգուս Հյուսթոնի խոսքով՝ մասնագետները վառելիքի փորձանմուշ են վերցրել ու մտադիր են վերլուծության ենթարկել այն:

Նա նաեւ ընդգծել է, որ ենթադրյալ «սեւ արկղերը» արդեն վեցերորդ օրն է ազդանշան չեն տալիս, այդ պատճառով գործողության 38-րդ օրը ծառայությունները մտադիր են կենտրոնանալ ստորջրյա որոնումների վրա, հաղորդում է Ռոսբալթը:

Ապրիլի 10-ին, ինչպես հաղորդվում էր, ավստրալական Ocean Shield ռազմանավը կրկին որսացել էր անհետացած օդանավի «սեւ արկղերի» հնարավոր ազդանշանները: Մինչ այդ մեկ օր շարունակ ազդանշանը չէին կարողանում որսալ: Նավի անձնակազմը կարողացել է ազդանշանը եւս երկու անգամ որսալ՝ երեքշաբթի ուշ երեկոյան հետո՝ գիշերը: Նման ազդանշաններ գրանցվել են մոտ հինգ անգամ: Ստացված ազդանշանների նախնական վերլուծությունը ցույց է տվել դրանց համապատասխանությունը անհետացած օդանավի ինքնագրի նկարագրությանն յուրահատկությանը: