Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մասնավորապես, 2014 թ. ապրիլի 24-ից գործարկվելու է Մ-2 «Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 372-րդ կմ հատվածում (Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի վարչական տարածք) տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով), որտեղ երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: