Ապրիլի 12 ին  կայացած համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկի ընթացքում մայրաքաղաքի վարչական շրջաններում տնկվել է 17064 ծառ եւ 4780 թուփ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Երեւանը միասնական ուժերով մաքրելու ու բարեկարգելու հանրօգուտ  աշխատանքին ներգրավվել են վարչական շրջանների կանաչապատման ու սանմաքրման ընկերություններ, պետական ու մասնավոր կառույցներ, կրթական հաստատություններ ու առողջապահական ձեռնարկություններ, երեւանցիներ: Վարչական շրջաններում գործարկվել է 308 միավոր հատուկ մեքենասարքավորում: Կանաչ տարածքները մաքրելուց ու բարեկարգելուց հետո մայրաքաղաքի աղբավայրեր է տեղափոխվել շուրջ 1300 տոննա աղբ: