Պետստուգումները Երեւանի մասնավոր մանկապարտեզներից մեկում հակասանիտարական վիճակ են հայտնաբերել: Այս մասին ապրիլի 14-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննսամթերքի անվտանգության գծով պետծառայության վարչության պետի տեղակալ, ստուգումների պատասխանատու Դավիթ Ղուլյանը: Նրա խոսքերով, ծառայությունը պլանային ստուգումներ է իրականացրել Երեւան քաղաքի 11 մանկապարտեզներում, որոնցից 10-ը պետական են:

«Այնտեղ խախտումներ չեն արձանագրվել:  Իսկ մասնավոր նախակրթարանում սանիտարահիգիենիկ պայմանների խախտում է հայտնաբերվել. խոհանոցում ժամկետանց ձվեր եւ սանիտարական փորձաքննություն չանցած մսամթերք է օգտագործվել: Հիշյալ սննդամթերքը պահանջել ենք ներկայացման եւ խախտումն ուղղելու հանձնարարական տվել: Մեզ արդեն տեղեկացրել են, որ այն ի կատար է ածված»,-հայտարարել է պետծառայության աշխատակիցը: