Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայի ծայրամասի ավտոբուսային կանգառասրահում երկու ռումբ է պայթել:  Զոհվել է առնվազն 35 մարդ:

Ականատեսները հայտնել են, որ պայթյունի հետեւանքով վնասվել են տասնյակ մեքենաներ, ներկայումս փրկարարական ծառայությունները դեպքի վայրից հեռացնում են զոհերին եւ վիրավորներին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով Reuters-ը:

Ավելի վաղ Նիգերիայի մայրաքաղաքում նման հարձակումներ կազմակերպել էր  «Բոքո Հարամ» իսլամական կազմակերպությունը, որը պայքարում է հանուն իսլամական պետության ստեղծման: 

Այս տարի Նիգերիայում գրոհայինների գործողությունների հետեւանքով զոհվել է 500-ից ավելի խաղաղ բնակիչ:

«Բոքո Հարամ»-ի հերթական հարձակումը Նիգերիայում. ավելի քան 60 մարդ է զոհվել