Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահին դեռ արձանագրություն չի ստացել Հայաստանի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունների դադարեցման մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Այս պահին մենք դեռ արձանագրություն չենք ստացել»,- ասաց նա:
Նշենք, որ ԱԺ կանոնակարգի 12-րդ հոդվածի «գ» կետի համաձայն` «պատգամավորի լիազորությունները դադարում են, եթե նա պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում կամ առևտրային կազմակերպությունում նշանակվել (ընտրվել) է պաշտոնում»:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն կառավարության անդամներին ներկայացրել է Աբրահամյանին:




























