Մեքսիկայի արեւելքում գտնվող Վերակրուս նահանգում բազմաթիվ զոհերով ավտովթար է տեղի ունեցել: Նվազագույնը 36 մարդ է մահացել եւ չորսը վնասվածքներ են ստացել այն բանից հետո, երբ բեռնատարի թափքի մեջ ավտոբուս է մխրճվել եւ այրվել:
Վիլյաէրմոս (Տաբասկո նահանգ) քաղաքից երկրի մայրաքաղաք Մեխիկո ընթացող ավտոբուսը վթարի է ենթարկվել Խուան Ռոդրիգես Կլարա քաղաքի իշխանությունը ներկայացնող շենքի մոտ:
«Բռնկված հրդեհի պատճառով մարմինների նույնականցման հարցում բարդություններ ունենք»,-տեղական հեռուստատեսության եթերում հաղորդել է Վերակրուսի նահանգապետ Խավիրեն Դուարտեն:
Հարվածի պահին «բեռնատարը ավտոմայրուղու վրա ճիշտ կայանված չի եղել», ասվում է դաշնային ոստիկանության հայտարարության մեջ: Հաղորդվում է նաեւ, որ ավտոբուսն ամբողջությամբ այրվել է:




























