Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ՀՀ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին ծանուցում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

«Քիչ առաջ ստացել ենք արձանագրությունը Հովիկ Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: ԿԸՀ-ն յոթ օրյա ժամկետում նիստ կհրավիրի Հովիկ Աբրահամյանի մանդատը կհանձնի ցուցակով հաջորդ համարին»,- ասաց նա:

Նշենք, որ ցուցակով հաջորդը Լեռնիկ Ալեքսանյանն է:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին ՀՀԿ գրասենյակում կայացել է Գործադիր մարմնի, ապա ՀՀԿ խորհրդի նիստ, որտեղ էլ հրապարակվել է նոր վարչապետի՝ Հովիկ Աբրահամյանի անունը: Սերժ Սարգսյանն արդեն կառավարության անդամներին ներկայացրել է Աբրահամյանին: