Հեռուստացույց դիտելը բացասաբար է անդրադառնում երեխաների քնի վրա: Ամերիկացի գիտնականները նման եզրակացության են եկել, հետազոտելով 1800 երեխաների: Նրանք հետեւել են երեխաներին 7 տարի շարունակ՝ նրանց 6-ամսականը լրանալուց հետո:
Մասնավորապես, գիտնականներին հաջողվել է ապացուցել, որ հեռուստացուցի առջեւ անցկացրած ամեն ավելորդ ժամը կրճատում է երեխայի քունը միջինը 7 րոպեով: Ավելին, առավել հաճախ այս օրինաչափությունը ի հայտ եկել տղաների մոտ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Հետազոտողները պնդում են, որ հեռուստացույցը ոչ մի դեպքում չպետք է լինի այն սենյակում, որտեղ երեխան պետք է քնի, քանի որ դա բացասաբար է ազդում երեխայի ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական առողջության վրա:




























