Ավստրալիայի Վիկտորիա նահանգում աղմկահարույց կողոպուտ է տեղի ունեցել. Չարագործները գիշերը մտել են Մելբուռնից 60 կմ հեռավորության վրա գտնվող Բրայերսի թանգարան եւ գողացել Նապոլեոն Բոնապարտի անձնական իրերից ավելի քան տասը էքսպոնատներ: Գողացված իրերից են թանաքամանը, տաբակերկան, մեդալիոնը, ինչպես նաեւ ժապավեն, որի վրա նա գրառում է արել, հաղորդում է  ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Գողերը հասցրել են նախքան ոստիկանության ժամանելը փախուստի դիմել դեպքի վայրից:

«Մենք ուղղակի հուսահատված ենք, քանի որ գողացված իրերը գին չունեն»,-հայտարարել է թանգարանի համակարգող Սթիվ Յորքը: