Հնդկաստանի Գերագույն դատարանը վճիռ է կայացրել՝ տրանսգենդերներին երրորդ սեռ ճանաչելու վերաբերյալ:

«Տրանսգենդերները եւս Հնդկաստանի քաղաքացիներ են: Յուրաքանչյուր մարդու իրավունքն է ընտրել իր սեռը: Կոնստիտուցիայի ոգին ամեն քաղաքացու հավասար հնարավորություններ է տալիս ստանալ ու իրականացնել իր պոտենցիալը՝ անկախ կաստայից, կրոնից կամ սեռից»,-հաղորդում է Ռոսբալթը՝ վկայակոչելով NDTV-ն:

Այժմ տրանսգենդերներին թույլ է տրվում իրենց սեռը նշել պաշտոնական փաստաթղթերում: Ավելի վաղ նրանք ստիպված էին ընտրել արականի ու իգականի միջեւ: