Գիտնականները ճշտել են մարդու հիշողության զարգացման մեխանիզմները։ Մասնավորապես, նրանց հաջողվել է պարզել, որ հիպպոկամպի` մասնավորապես ուղեղի` հիշողությունները պահպանելու կարողության համար պատասխանատու հատվածի զարգացումը տեղի է ունենում ոչ միայն մարդու կյանքի առաջին երկու տարիների ընթացքում, տեղեկացնում է Gazeta.ru-ն:
Հիշյալ եզրահանգումները ստացվել են 8-ից 14 տարեկան 39 մասնակիցներով հետազոտության արդյունքում: Նրանք բոլորը մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի են ենթարկվել, ինչն ապացուցել է, որ հիպպոկամպը երկու տարեկանից հետո էլ շարունակում է զարգանալ: Սա նշանակում է, որ հավաքված տեղեկությունները պահպանելու կարողությունը եւս կատարելագործվում է:


























