Թուրքիան շարունակում է ՌԴ այն քաղաքացիների արտաքսումը, որոնց անձնագրերի գործողության ժամկետին ը չորս ամսից քիչ է մնացել: Այս մասին տեղեկացնում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով Զբոսաշրջային արդյունաբերության ռուսաստանյան միության մամուլի քարտուղար Իրինա Տյուրինին:
Ավելի վաղ Միությունը Թուրքիայի արտգործնախարարին, մշակույթի եւ զբոսաշրջության նախարարին ու ՌԴ-ում Թուրքիայի դեսպանին նամակներ էր հղել, որոնցում մտահոգություն էր հայտնել նոր պահանջների հետ կապված իրավիճակի առթիվ՝ խնդրելով ռուսաստանցիների համար հետաձգել այդ կանոնները: Իրինա Տյուրինի խոսքով՝ «Արտասահմանցիների եւ միջազգային պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունները պատրաստ են եւ պետք է հաստատվեն երկրի նախարարների խորհրդի կողմից: Չի բացառվում, որ փոփոխությունները ստորագրվեն մինչեւ 2014թ. մայիսի 1-ը:
Նշվում է, որ 2013թ. Թուրքիա այցելել է ՌԴ մոտ 4,3 մլն քաղաքացի, ինչը 19 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:
Թուրքիան խստացրել է ռուս զբոսաշրջիկների համար նախատեսված մուտքի կանոնները



























