Բաքվում  ԱՊՀ Էլեկտրաէներգիայի խորհրդի 45-րդ նիստի շրջանակում  փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ԱՊՀ Էլեկտրաէներգիայի խորհրդի ու ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջեւ:  Փաստաթղթի տակ ստորագրել են ՌԴ էներգետիկայի նախարար, ԷԷԽ-ի նախագահ Ալեքսանդր Նովակը եւ ՄԱԿ-ի ԵՏՀ գործադիր քարտուղարի տեղակալ Անդրեյ Վասիլեւը:

Հուշագիրը նախատեսում է կողմերի համագործակցություն կայուն էներգիայի ոլորտում, ներառյալ էներգոարդյունավետության, վերականգնվող էներգիայի, շրջակա միջավայրի պահպանության եւ այլ ոլորտներ, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Բացի դրանից, փոխգործակցությունն ուղղված է ներդրումային կլիմայի բարելավմանը՝ ավելի մաքուր եւ էներգաարդյունավետ տեխնոլոգիաները զարգացնելու, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի աղբյուրներն օգտագործելու  տեխնոլոգիաները համար:

Հուշագիրը նախատեսված է երեք տարով: Այն ավտոմատ կթարմացվի հաջորդական եռամյա ժամկետներով՝ կողմերից որեւէ մեկի կողմից դուրս գալու մասին գրավոր դիմումի բացակայության դեպքում: