Ամերիկյան հնեաբանները հայտնաբերել են թեւավոր կենդանիների հնագույն ներկայացուցչի մնացորդները: Այդ մասին հայտնում է National Geographic-ը:

Հարավային Կարոլինայի համալսարանի գիտնականների խումբը նախապատմական թռչնի կմախքի մնացորդները հայտնաբերել է Չինաստանի հյուսիս-արեւմուտքում, Գոբի անապատի հարեւանությամբ: Նրա տարիքը կազմում է 163 մն տարի: Մինչ այժմ ամենահինը համարվում էին 5 մլն տարի առաջ ապրած պտերոդակտիլի մնացորդները:

Այն Kryptodrakon ցեղատեսակի միակ նմուշն է եւ այդ անունը ստացել է ի պատիվ («Crouching Tiger, Hidden Dragon») օսկարակիր ֆիլմի, որի մի մասը ռեժսոր Էնգ Լին նկարել էր հենց այն տարածքում, որտեղ գտել են մնացորդները: Ըստ գիտնականների, առանձնյակի թեւերի բացվածքը կազմել է 1,3 մետր:

Գտածոն նոր էջ է բացում պտերոդակտիլների հետազոտման գործում: Գիտնականներն արդեն այն անվանել են բոլոր թեւավորների նախահայր: