Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արտաքին առեւտրաշրջանառության մեջ անհամամասնությունն էլ ավելի ուժեղացավ: Սա արդեն մշտական խնդիր է մեր տնտեսության համար, եւ պետք է խոստովանել, որ մի շարք դեպքերում «մենք» ինքներս ենք մեզ համար խնդիրներ ստեղծում:

Ներկրվող ապրանքների շարքում առաջին տեղում է ռուսական բնական գազը: Ռուսական էներգակրի մասնաբաժինն ընդհանուր ներկրման ծավալում հասել է 11.4 տոկոսի, այսինքն մեկ տասներորդ մասից ավել:

Դրան նպաստել է հանրապետության մաբողջական գազաֆիկացումը, ավտոմեքենաների քանակի ավելացումը: Նշենք, որ «Գազպրոմ Հայաստան» ՓԲԸ-ի բաժանորդներին բաշխվող գազի մեկ երրորդ մասը բաժին է հասնում գազալիցքավորման կայաններին:

Երկրորդ տեղում են նավթամթերքները՝ բենզին եւ դիզվառելիք: Հարկ է նշել, որ մեր երկիր հիմնականում ներկրում են օգտագործված ավտոմեքենաներ, որոնք այստեղ երկար տարիներ են շահագործվում: Ընդ որում նման դեպքերում շարժիչն ավելի շատ վառելիք է ծախսում:

Երրորդ տեղում ավտոմեքենաներն են, որոնց թիվը նկատելիորեն ավելացել է: Նշենք, որ 2001-2013թթ. ընթացքում Հայաստան մոտ 313 հազար մեքենա են ներկրել, մեծամասամբ փոքր մարդատար մեքենաներ: Դա կարող է պայմանավորված լինել հասարակական տրանսպորտի ծայրահեղ վատ վիճակով:

Չորրորդ եւ հինգերորդ տեղերում համապատասխանաբար  ոսկին ու ադամանդն է, որոնք մեզ մոտ վերամշակվում են: Հացահատիկը վարկանիշային աղյուսակում 7-րդ տեղն է զբաղեցնում:

Անցյալ տարի ցորենի բերքը 300 հազար տոննայով ավել էր: Այդ տարի 345.6 հազար տոննա հացահատիկ էր ներկրվել՝ 108.8 մլն դոլարի դիմաց: Իսկ դրան նախորդող տարում կազմել է 477.7 հազար տոննա:

Հայաստանում արտադրված հացահատկի միայն մի փոքր մասն է վաճառվում, բացի այդ տեղական հացահատիկը պիտանի չէ բարձր որակի հաց թխելու համար:

Տարեց տարի խնդիրը փորձում են լուծել բարձր տեսակի հացահատկի ներկրմամբ: Սակայն տեղացի գյուղատնտեսները բողոքում են, որ տարեց տարի դրանք կորցնում են իրենց որակը: Եթե գյուղացին սեփական պահանջարկ համար հացահատիկ չարտադրի, ապա ստիպված կլինեն ավելացնել ներկրման ծավալը:

Չնայած թռչնաբուծության թվում է թե զարգացվածության՝ ներկրում են նաեւ այս ոլորտի ապրանքներ:

Հիմնականում արտադրում են հավկիթ, չնայած դրան, հավկիթը նույնպես ներկրվում է: Անցյալ տարի Ուկրաինայից 7.8 մլն  հատ հավկիթ է ներկրվել: Ընդհանուր առմամբ ներկրումը կազմել է ավելի քան 2.5 մլն դոլար:

Մեկ այլ օրինակ է թեթեւ արդյունաբերությունը: խորհրդային տարիներին երկիր ներկրվում էր թեթեւ արդյունաբերության 80 տոկոսը: Առանց արտաքին շուկայի բնագավառը դատապարտված էր փոքր ծավալների արտադրության, ինչն անդրադառնում է  ինքնարժեքի վրա:

Օրինակները կարող են շարունակվել: Հավելենք, որ մի շարք բնագավառներում զարգացման ռազմավարական ծրագրեր են մշակվել՝ ներառյալ հայրենական արտարդության արտահանման վերաբերյալ: Ինչպես են իրականացվելու այդ ծրագրերը, կլինի առաջընթաց, թե ոչ, ժամանակը ցույց կտա:

Սմբատ Գրիգորյան