NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «The Washington Post»-ում հրապարակված հոդվածը, որի հեղինակն է միջազգային քաղաքականության հարցերով լրագրող Ադամ Թեյլորը:

Էրդողանի հայտարարությունը նշանակալի էր: Տարիներ շարունակ Թուրքիան հազվադեպ է խոսել 1915թ.-ի սպանությունների մասին: Սակայն այս իրադարձություններն արդեն վաղուց Հայաստանում եւ հայկական սփյուռքի շրջանում զայրույթի աղբյուր են հանդիսանում: Մեկնաբանությունները հրապարակվել են 9 լեզվով՝ այդ թվում նաեւ հայերեն: Սակայն մի քանի լուրջ պատճառ կա, թե ինչու են Էրդողանի հայտարարությանը կասկածանքով վերաբերում՝ հայտարարության ձեւակերպումն ու ժամանակը:

Առաջինը, Էրդողանն ինչպես հարկն է մտածել էր ձեւակերպման շուրջ: Շատերը կարծում են, որ բավական չէր: Մասաչուսեթսում լույս տեսնող անգլալեզու հայկական «The Armenian Weekly» պարբերականը գրել է, որ թուրք վարչապետն օգտագործել է «Էվֆեմիզներ ու ժխտողականության դարավոր կրկներգն այն մասին, որո բոլորն են տուժել»:

Ամենակարեւորն այն է, որ Էրդողանը չի հիշատակեկ «ցեղասպանություն» բառը, չնայած շատ պատմաբաններ են պնդում՝ հայերի սպանությունները 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Այս ամիս ավելի վաղ  Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտեց ԱՄՆ-ի Սենատի  հանձնաժողովի բանաձեւը՝ հայտարարելով, որ բանաձեւը «խեղաթյուրում է պատմությունն ու օրենքը»:

Ոմանք Թուրքիայում  կասկածանքով են վերաբերում Էրդողանի հայտարարությանը դրա ի հայտ գալու ժամանակի պատճառով: Էրդողանն ու նրա կուսակցությունը մեկ տարի տառապում էին քաղաքական լարվածությունից, կոռուպցիոն սկանդալի պատճառով, «Twitter»-ն ու «YouTube»-ն արգելափակելու դրդապատճառներից:

Ոմանք ժամանակն իդեալական են համարում դրան հավատալու համար: «Այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները հայտարարության կապակցությամբ եթերն ու տպագիր էջերն են հեղեղում, նա Թուրքիայում անհրաժեշտ քանակությամբ իշխանություն կկուտակի»,- գրում է Today's Zaman»-ի լրագրող Աբդուլա Բոզքուրթը: Նրա կարծիքով՝ Էրդողանը, ով վերջերս անարգանքի սյունին էր գամվել միջազգային լրատվամիջոցների կողմից, պարզապես հույս ունի բարեհաճություն շահել:

Հնարավոր է անարդար է: Անկախ մտադրություններից՝ Էրդողանի հայտարարությունը կարեւոր քայլ է Հայաստանի եւ Թուրքիայի հաշտեցման գործընթացում, պատմության ողբերգական էջի մասին երկխոսություն սկսելու գործում: Այնուամենայնիվ, ձեւակերպումն ու ժամանակը շատերին չեն բավարարել, նշանակում է, հնարավոր է, որոշակի ճանապարհ է պետք անցնել: