Գիտնականները վերջնականապես կեղծ են ճանաչել Լյուդովիկոս 16-րդի մնացորդները: Մնացորդ ասելով նկատի է առնվում տարան, որում ենթադրաբար Լյուդովիկոս 16-րդի արյան մնացորդներ են հայտնաբերվել:
Եթե նախկինում նրանք մնացորդներից ԴՆԹ-ի նմուշը համեմատել են Բուրբոնների հետնորդների առկա նմուշների հետ, ապա այժմ նրանք համեմատել են ողջ գենը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Պարզվել է, որ մնացորդները պատկանում է ֆրանսիացու, այն ժամանակ երբ միապետն իտալա-գերմանական արմատներ ուներ: Ավելին, պարզվել է, որ կեղծ Լյուդովիկ 16-րդը դարչնագույն աչքեր ուներ եւ կարճահասակ էր, քանի դեռ պատմական արխիվներում նրան նկարագրվում է որպես բարձրահասակ եւ կապուտաչյա:
Ավելի վաղ հաղորդում էին, որ գիտնականները կասկածում են Բուրբոնների արքայատան երկու միապետերի՝ Հենրիխ 4-րդի եւ Լյուդովիկոս 16-րդի մնացորդների իսկությանը:




























