Սննդի խանութներում կարող են հայտնվել արտառող մթերքներ՝ ստեղծված 3D-տպիչի օգնությամբ: Համապատասխան մշակումները ներկայումս կատարում են գերմանացի գիտնականները, որոնք զբաղվում են այսպես կոչված «փափուկ ուտելիքի» ստեղծմամբ:
Գաղափարը կայանում է նրանում, որ ստեղծվի սննդամթերք, որը արտաքնապես ոչնչով չտարբերվի սովորականից, սակայն իր բացադրությամբ զգալիորեն տարբերվելու է: Այն կարելի է ուտել՝ չծամելով: Ընդ որում, յուրաքանչյուր մթերքի համը՝ լինի բանջարեղեն, միրգ, թե մսի կտոր, մնալու է նույնը:
Տեխնոլոգիայի իմաստն այն է, որ ավանդական մթերքները վերածվելու են գելատիպ զանգվածի, ապա վերականգնվեն 3D-տեխնոլոգիայի միջոցով: Պատրաստված մթերքը հնարավոր կլինի պահպանել սառնարանում, ապա հանել եւ պարզապես տաքացնել միկրոալիքային վառարանում:
Նոր գյուտը հաշվարկված է ուտելիքի ծամելու կամ կուլ տալու հետ խնդիրներ ունեցողների, տարեցների համար: «Փափուկ ուտելիքի» մշակմամբ զբաղվում է գերմանական Biozoon ընկերությունը:




























