Բուլղարիայի եւ Սերբիայի տարածքում «Հարավային հոսքի» հիմնական շինարարությունը կսկսվի ամռանը, առաջին գազը կմատակարարվի  2015 թ. վերջում, ասվում է «Գազպրոմի» հաղորդագրությունում:

«Այսօր միայն «Հարավային հոսքը» Եվրոպային կարող է տալ էներգետիկ անվտանգության իրական հավելյալ երաշխիքներ», -ասել է  «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:

«Բուլղարիայում շինարարության համար սարքավորումներ եւ նյութեր տրամադրելու, գազատարը շահագործման հանձնելու վերաբերյալ պայմանգիրը կնքվելու է առաջիկայում: Սերբիայում նույնպիսի աշխատանքներ են իրականացվում», - նշում են մամուլի ծառայությունում, փոխանցում է Gazeta.ru-ն:

Արդեն մայիսին կսկսվի խողովակների մատակարարումը Բուլղարիա:  Հունիսին կսկսվեն աշխատանքները ռուսական ափամերձ հատվածում, հուլիսին` Բուլղարիայի: Գազատարով առաջին գազը մատակարարվելու է 2015 թ. վերջին: