Մոտակա ամիսների ընթացքում Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը պաշտոնական պարզաբանություն կստանա ՌԴ քաղաքացիության հեշտ ձեռք բերման նոր օրենքի մասին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հաղորդել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը:
«Առանց մեկնաբանության մեզ համար այժմ դժվար է դատել բովանդակության մասին: Սակայն կարծում եմ, երբ կանոնները լինեն, մենք կկարողանանք մանրամասն խոսել: Կարծում եմ, դա տեղի կունենա մինչեւ կես տարի ժամանակահատվածում»,- հայտարարել է Վոլինկինը:
Նրա խոսքով՝ դեռ պարզ չէ՝ կտարածվի արդյոք օրենքը Հայաստանում բնակվող ռուսալեզուների վրա, սակայն առաջիկայում կարող են նշել, որ, հավանավար, վերաբերում է ՌԴ տարածքում մշտական հիմքով բնակվող օտարերկրյա քաղաքացիներին:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է քաղաքացիության հեշտ տրամադրման մասին օրենք այն հայրենակիցներին, ովքեր ազատ տիրապետում են ռուսաց լեզվին եւ ապրում են կամ ապրել են ԽՍՀՄ, Ռուսական կայսրության տարածքում՝ ժամանակակից ՌԴ սահմաններում:




























