ՌԴ դաշնային միգրացիոն ծառայությունը երկրում գտնվող անօրինական ներգաղթյալների թիվը 3,7 մլն է գնահատել:
«Ռուսաստանում այսօր գրեթե 3,7 մլն օտարերկրացիներ կան: Դա այսպես կոչված ռիսկային խումբն է, մարդիկ, որոնք գերազանցել են երկրի տարածքում գտնվելու 90-օրյա օրինական ժամկետը եւ շարունակում են աշխատել այստեղ»,- ասել է ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Նրա խոսքով, ժամանակակից Ռուսաստանում անօրինական ներգաղթյալներն «այն օտարերկրյա քաղաքացիներն են, որոնք հիմնականում ԱՊՀ երկրներից օրինական հիմքերով մուտք են գործել մեր երկիր` հետագայում խախտելով բոլոր սահմանված ժամկետները»:
«Ներգաղթյալները հիմնականում գիտակցված են խախտումների դիմում` հասկանալով հայրենիք վերադառնալու տնտեսական անհեռանկարությունը»,- Ռոմոդանովսկի խոսքերն է մեջբերել Ռոսբալտը:




























