Ռուսաստանցի բնապահպան Սուրեն Ղազարյանը Գոլդմանի մրցանակի դափնեկիր է դարձել: Այսպես կոչված «բնապահպանական Օսկարը» նրան շնորհվել է Սեւծովյան ափի պահպանման պայքարի համար, հայտնում է «Ազատություն» ռադիոն:

Գոլդմանի մրցանակի պաշտոնական կայքում ասվում է, որ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների մի խումբ Արեւմտյան Կովկասում գրավում է անտառների եւ լողափերի տարածքները:

Սուրեն Ղազարյանը 1990-ականների դաշտային ուսումնասիրությունների ընթացքում բախվել է ապօրինի ծառահատումների եւ շինարարության փաստերի, ինչի հետեւանքով ավերվում էին  չղջիկների բնակության վայրերը: Ղազարյանը սկսել է համագործակցել բնապահպանների հետ՝ կենդանիներին պաշտպանելու համար:

Սուրեն Ղազարյանը Գոլդմանի մրցանակ ստացած ութերորդ ռուսաստանցին է:

Գոլդմանի մրցանակը ամեն տարի շնորհվում է վեց ակտիվիստների՝ յուրաքանչյուր մայրցամաքից մեկական ներկայացուցչի:

Այս տարի Ղազարյանից բացի մրցանակ են ստացել Հնդկաստանի, Ինդոնեզիայի, ՀԱՀ-ի, ԱՄՆ-ի եւ Պերուի ներկայացուցիչները:

Ռուսաստանցի բնապահպան Ղազարյանը քաղաքական ապաստան է ստացել Էստոնիայում