ՌԴ կրթության եւ գիտության նախարար Դմիտրի Լիվանովը աշխատանքից հեռացրել է Ռուսական պետական սոցիալական համալսարանի ռեկտոր Լիդիա Ֆեդյակինային: Պատճառն այն է, որ նա դոկտորական թեզ գրելիս գրագողությամբ է զբաղվել:

Բարձրագույն որոկավորման հանձնաժողովի խորհուրդը նշել է, որ ներկայումս անհնար է դնել Ֆեդյակինային մանկավարժական գիտությունների դոկտորի կոչումից զրկելու հարցը, քանի որ թեզի պաշտպանության ժամանակ գործող դրույթների համաձայն, նման գործողություններ կարելի էր իրականացնել դոկտորի կոչում ստանալուց հետո 3 տարվա ընթացքում, իսկ թեզի պաշտպանությունից արդեն անցել է 5 տարի: