«Apple» ընկերությունը հայտնի «Macbook Air» նոութբուքերի կատարելագործված տարբերակ է թողարկել:

Մի քանի անգամ ավելացել է «մաքբուքի» արտադրողականությունն ու մարտկոցի հզորությունը: Դրական փոփոխությունը վերաբերում է նաեւ գնին, որն իջել է: Չի փոփոխվել նոութբուքերի միայն արտաքին տեսքը:

Որպես հիմնական պրոցեսորներ կիրառվել է «Intel Haswell»-ը: Կարգավորումների թվում «Intel HD Graphics 5000» գրաֆիկան է, օպերատիվ հիշողությունը կազմում է 4 Գբ:

«Apple»-ը վերանայել է թարմացված մաքբուքի արժեքը՝ նվազեցնելով այն 100 դոլարով: Այսօր 11 դյույմ տրամագծով մոդելն արժե 899 դոլար(առանց հարկերի), իսկ 13 դյույմ տրամագծովը՝ 999 դոլար:

Մասնագետների գնահատմամբ՝ «Apple» նոութբուքերը պարզ ու վառ «Retina» էկրանների կարիք ունեն, որոնցով հագեցած են «MacBook Pro»-ի հզրո մոդելները, ուստի հերթական թարմացումները սպասվում են արդեն այս տարի: