81 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Տատյանա Սամոյլովան: Մայիսի 4-ին նա դարձավ 80 տարեկան: Դրանից մի քանի օր առաջ Սամոյլովան բարձր ճնշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, ապա վերակենդանացման բաժանմունք: Ենթադրվում էր, որ մայիսի 6-ին նա կնշի իր հոբելյանը Մոսկվայի Կինոյի տանը, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դերասանուհուն համաշխարհային հռչակ բերեցին «Թռչում են կռունկները», «Հավերժ կենդանիները» ֆիլմերը: Վերոնիկայի դերի համար նա Կաննի կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի:

Տատյանա Սամոյլովայի մասնակցությամբ հայտնի ֆիլմերից են նաեւ «Աննա Կարենինա»-ն, «Չուղարկված նամակ»-ը, «Լեոն Գարոսը փնտրում է ընկերոջը», «Ես Կուբան եմ», «Նրանք գնում էին արեւելք»-ը: