Վերջերս հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում երկրի պետական սահմաններից մուտքի-ելքի բացասական մնացորդը մեր քաղաքացիների մասով գերազանցել է 26 հազարը: Ոմանք սա բացատրում են աշխատանքային միգրացիայի սեզոնային գործոնով:
Հայտնի է, որ Ռուսաստանում մեր շատ աշխատանքային միգրանտներ զբաղվում են շինարարությամբ, որը բնութագրում է խիստ սեզոնայնությամբ: Այս աշխատանքի համար հիմնականում մեկնում են գյուղերի բնակիչները, հաճախ՝ ամբողջական խմբերով:
Սակայն տարվակտրվածքով նույն պատկերն էր, ինչպոս որ հաշվետու ժամանակահատվածում: Անցյալ տարի բացասական մնացորդը կազմել է 33,2 հազար մարդ, իսկ դրա նախորդ տարում՝ մոտ 37,8 հազար մարդ:
Գլոբալ իմաստով արտագաղթի մասշտաբները բավական մեծ են. անցյալ տարի աշխարհում հաշվվում էր մոտ 232 մլն աշխատանքային միգրանտ, որոնց թվում էին նաեւ Հայաստանի քաղաքացիները: Ռուսաստանի Միգրացիոն դաշնային ծառայության տվյալներով՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ այս երկրում գտնվել է Հայաստանի մոտ 492,3 հազար քաղաքացի:
Հայաստանում մշտական բնակչության կազմը անցյալ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ 3,0 մլն-ից քիչ ավել էր: Ստացվում է, այս ընթացքում մեր քաղաքացիներ 15 տոկոսը գտնվել է Ռուսաստանում: Հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանում է գտնվում հայ մոտ 100 հազար ընտանիք՝ ամբողջական կամ թերի կազմով:
Այժմ միգրանտների համար լուսավոր ապագան «փոքր-ինչ» մարել է:
Օրերս Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրեց իր կանխատեսումները ընթացիկ տարում Ռուսաստանի ՀՆԱ աճի վերաբերյալ՝ մինչեւ 0,2 տոկոսի: Այսինքն այս ցուցանիշն իր տեսակի մեջ տնտեսության բարոմետր է եւ խորհրդանշական աճ կունենա:
Ամեն ինչից զատ չի բացառվում միջազգային շուկայում նավթի գնի անկումը, որը Ռուսաստանի արտահանման առավել կարեւոր մասն է կազմում: Ընթացիկ տարում սպասվում է, որ կապիտալի արտահոսքը կկազմի 100 մլրդ դոլար, կյանքը կթանկանա ավելի քան 6 տոկոսով: Սակայն սրանք վերջնական գնահատականները չեն: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հետագա սրման դեպքում անխուսափելի իրականություն կարող է ավելի վատ լինել, քան ներկա կանխատեսումները: Չի բացառվում, որ բոլոր այդ գործոնները հանգեցնեն Ռուսաստանում զբաղվածության մակարդակի նվազման, ինչն առաջին հերթին կհարվածի աշխատանքային միգրանտների շահերին:
Սմբատ Գրիգորյան




























