Բրիտանական Յորք քաղաքի Բոլոր Սրբերի եկեղեցու տարածքում անցկացվող հնագիտական պեղումների ընթացքում Լեդի մատուռում հայտնաբերվել է դամբարան՝ հղի կնոջ եւ երեք տղամարդու 700-ամյա կմախքներով:

Երբ հետազոտողները հողից հանել են ոսկորները, քիմիկոսները նմուշներ են վերցրել ու որոշել են, որ մարդկանց հուղարկավորեկ են 13 դարում:

Հնագետների խոսքով՝ եկեղեցու հարավային կողմում թաղված տղամարդկանց մարմինները կարծես անփութորեն միմյանց վրա դիզված էին, հավանաբար, որպեսզի տեղ ազատեն հետագա հուղարկավորությունների համար: Կինը գտնվել է մահացած պտուղի ոսկորների հետ միասին, նրան թաղել էին առանձին վանքի հյուսիսային հատվածում:

Ոսկորներից բացի հնագետները գտել են կերամիկայի նմուշներ եւ տապանաքարերի վրա տերեւների տեսքով պատկերներ, հաղորդում է «FederalPost»-ն՝ վկայակոչելով «MailOnline»-ին:

«Չնայած մեր առաջ քաշած տեսություններին՝ հղի կնոջ եւ երեք տղամարդու մահվան եւ հուղարկավորության հանգամանքները գաղտնի կմնան»,- ասել է բժիշկ Ռոբերտ Ռիչարդսը: