Հնագույն հսկայական կոկորդիլոսները՝ դեյնոզուխները, դաժանորեն սպանել են դինոզավրերին: Նման եզրակացության են ամերիկացի գիտնականները, որոնք ուսումնասիրել են այդ սողունների մնացորդները:
Հոտազոտողների խոսքով՝ դեյնոզուխները սնվել են դինոզավրերով: Սկզբում նրանք սպասել են նրանց, հետո «պտտել» իրենց հսկայական ծնոտներով՝ բաժանելով նրանց մասերի, հաղորդում է «Gazeta.ru»-ն:
Դեյնոզուխներն ապրել են 80-73 մլն տարի առաջ: Հսկայական կոկորդիլոսի մարմնի երկարությունը կարող էր հասնել 15մ-ի: Այնուամենայնիվ, դեյնոզուխներն արտաքինից քիչ են տարբերվում ժամանակակից կոկորդոլիսներից:




























