Մարդիկ, ովքեր կառուցել են Սթոունհենջը, ապրել են դրա շրջակայքում, ընդ որում տեղը բնակեցվել է մի քանի հազար տարի ավելի առաջ, քան այնտեղ հայտնվել են կառույցները: Այդ մասին «The Express»-ին թերթին պատմել է Դեւիդ  Ժակը Բուքինգեմյան համալսարանից:

Հետազոտողները հաստատել են, որ ժամանակակից Էյմսբերի քաղաքի տեղում առաջին բնակավայրն ի հայտ է եկել մ.թ.ա. մոտ 8820թ.-ին: Հնագետը կարծում է, որ հենց այդ բնակավայրի բնակիչներին են կառուցել Սթոունհենջը: Վերջինս, այն տեսքով, ինչպես որ այժմ մեզ է հայտնի, կառուցվել է մ.թ.ա. 3000թ.-ին, հաղորդում է «Գիտություն եւ կյանքը»-ը:

Դրա հետ մեկտեղ Սթոունհենջում կառույցների առաջին մնացորդները թվագրվում են մ.թ.ա. 11-րդ դարին: Նախքան ռադիոածխածնային նոր տարեթվի ստացումը Էյմսբերիի հետազոտողները չէին կարողանում բացատրել ժամանակային մի քանի հազար տարվա առանցքը Սթոունհենջի եւ այնտեղ ի հայտ եկած առաջին կառույցների միջեւ: Այժմ հարցը, ըստ Դեւիդ Ժակի, լուծված է:

Ավելի վաղ համարվում էր, որ Սթոունհենջը կառուցել է նոր բնակչությունը, «դատարկ», անբնակ վայրում, այժմ այն բոլորովին այլ տեսքով է ներկայանում: Այն կառուցել են մարդիկ, ովքեր ձի են վարել, ծանոթ են եղել գյուղատնտեսությանը եւ Սթոունհենջը մտածված են կառուցել, այլ ոչ թե հանկարծակի: