Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել` «Վարկային երաշխիքների գործակալություն` ոչ բանկային վարկա-դեպոզիտային կազմակերպություն» բաց բաժնետիրական ընկերություն ստեղծելու վերաբերյալ, հաղորդվում է կառավարության կայքում:

Փաստաթղթում ասվում է, որ նոր գործակալության նպատակն է երաշխիքային աջակցություն ցուցաբերել փոքր եւ միջին բիզնեսին: Կանոնադրական կապիտալն է 50 միլիարդ ռուբլի:

Վարկային երաշխիքների գործակալությունը ստեղծվում է մանր եւ միջին ձեռնարկատերերին վարկավորելու նպատակով: Գործակալությունը ծրագրվում է ստեղծել` որպես ոչ բանկային վարկա-դեպոզիտային կազմակերպություն, որը վերահսկողության տակ է լինելու: