Կարելիայում վերաբնակեցվածների 16 տոկոսը հայեր են: Նման վիճակագրություն է պարունակում հանրապետության աշխատանքի եւ զբաղվածության նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունը:
Արտասահմանում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցմանը աջակցման շուրջ երեք տարի առաջ մեկնարկած պետական ծրագրի շրջանակում 1120 մարդ է տարածաշրջան ժամանել: Վերաբնակեցվածների մեծ մասը ժամանել են Ուկրաինայից են (27,6 %), Հայաստանից (16 %) եւ Ուզբեկստանից (13,5 %): Ծրագրի մասնակիցների միջին տարիքը 40 է:
Ընթացիկ տարում ծրագրի եւս 201 մասնակից է հանրապետության տարածքում վերաբնակեցվել, չնայած նրանցից միայն 179 է փաստացի այնտեղ բնակվում: Աշխատանքի են տեղավորվել 146-ը: Բոլոր 179 մասնակիցներին բնակտարածք է տրամադրվել, հաղորդում է karel.mk.ru-ն:
Մասնագետների գնահատմամբ, հարենակիցների` Ռուսաստան կամավոր վերաբնակեցման հարցում աջակցության ցուցաբերումը ժողովրդագրական խնդրի հնարավոր լուծման ուղղություններից մեկն է:




























