Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարարությունը պատրաստվում է հունիսին հրատարակել հայ մեծ աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները ներառող գիրք՝ հայերեն եւ թուրքերեն լեզուներով։
Թուրքական Sabah-պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ պետության ֆինանսավորմամբ հայերենով գիրք է հրատարակվելու։ Հայ աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները հավաքվելու են մի գրքում եւ հրատարակվեն հայերենով եւ թուրքերենով։
Նշվում է, որ գիրքը գրախանութներում կհայտնվի այս տարվա հունիսին։
Թեեւ այս ժողովածուի ստեղծման աշխատանքները մեկնարկել են 2 տարի առաջ, իշխանամետ Sabah-ը այն ներկայացրել է իբրեւ Էրդողանի հերթական «բարեգութ» քայլը հայերի նկատմամբ իր հայտնի ուղերձից հետո։


























