«Ռոսկոսմոսը» համագործակցության պայմանագիր է կնքել Իրանի տիեզերական գործակալության հետ: Համաձայն փաստաթղթի, ռուսական հրթիռները պետք է իրանական արբանյակներ տիեզերք հանեն եւ մերձմոսկովյան Զվյոզդնի քաղաքում իսլամական հանրապետության տիեզերագնացների համար դասընթացներ կազմակերպեն: Բացի այդ, Իրանը մտադիր է Երկրի` ռուսական արբանյակներից արված լուսակնարներ գնել:

«Իզվեստիայի»` «Ռոսկոսմոսին»  մոտ կանգնած աղբյուրից ստացված տվյալներով, փաստաթուղթը Թեհրանում` ապրիլի 10-ին է ստորագրվել:

Համաձայն պայմանագրի, Ռուսաստանը պարտավոր է Երկրի` ռուսական «Ռեսուրսժ-ԴԿ» եւ «Ռեսուրս-Պ» արբանյակներից արված լուսանկարներ տրամադրել Իրանին: Միեւնույն ժամանակ ռուս մասնագետներն իրենց գործընկերներին կօգնեն Երկրի հեռավար զոնդավորման համակարգեր ստեղծել, որոնք ի վիճակի են հիշյալ լուսանկարահանումներն իրականացնել:

Հիշեցնենք` ընթացիկ տարվա փետրվար ամսին Իրանը սեփական արտադրության երկու նոր արբանյակ էր ներկայացրել:

Բացի այդ, հայտնի է, որ անցած տարվա դեկտեմբերին պետությունը հաջողությամբ ավարտին է հասցրել կապկի` տիեզերք բացթողնման առաքելությունը: