2014 թ. 1-ին եռամսյակում Հայաստանի բնակչությունն ավելացել է 1691 մարդով, մայիսի 7-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:

Ըստ նրա՝ ողջ-առողջ ծնված երեխաների թիվը կազմում է 9.789, որը 2,2%-ով ավելի է, քան 2013թ. առաջին եռամսյակում: 

Մահացությունը կազմել է 8098՝ նախորդ տարվա 1-ին եռամսյակի 7026-ի դիմաց: Արդյունքում բնական աճը կազմել է 1691, որը 10%-ով բարձր է 2013 թ.  1-ին եռամսյակի ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում բնակչության բնական աճը կազմել է 2,2 պրոմիլ (0,22%):