Յակուտիայի բնակչուհին օդանավում երկվորյակ է ունեցել: Զիրյանկա-Յակուտսկ չվերթով թռչող Վերխնեկոլիմսկի շրջանի Զյարյանկա ավանի բնակչուհի Իրինա Վասիլկովան երկու դուստր է ունեցել «Բեւեռային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավում:
Ծննդաբերության ցավերը սկսվել են թռիչքի կեսին: Կնոջն ուղեկցում էր մանկաբարձուհին, որն էլ կարողացել է օգնել ունենալ առողջ բալիկներ: Առաջին աղջիկը ծնվել է օդանավն իջնելիս, երկրորդը` հենց վայրէջքի ժամանակ, փոխանցոմ է «Ինտերֆաքսը»:
Կնոջը եւ երկու դուստրերին Յակուտսկում դիմավորել են բժիշկները եւ շտապօգնությունը: Ներկայումս մայրիկը եւ նորածիններն իրենց լավ են զգում:
Ավիաուղիների մամուլի ծառայությունում նաեւ հավելել են, որ աղջիկները ծնվել են Յակուտիայի ուղեկցորդների ծառայության տոնի օրը:




























