Հավանաբար, նեանդերթալցիները կարողացել են սնունդ պատրաստել, համարում է մարդաբան ջոն Սփեթը Միչիգանի համալսրանից: Կրակը ժամանակակից մարդկանց նախնիներին վաղուց էր հայտնի: Սակայն կերամիկան, որը թույլ կտար նրանց սնունդ պատրաստել, ավելի ուշ է ի հայտ եկել(մ.թ.ա. մոտ 10-ից 7 հազար տարի առաջ):
Ավելի վաղ կարծիք էին հայտնում որ մարդիկկարող էին սնունդ եփել խարույկի վրա քարեր տաքացնելով եւ դրանց վրա ջրով անոթներ տեղադրելով: Այս նպատակով օգտագործվող ամենահին քարերը թվագրվում են 26 հազարամյակ առաջ: Իսկ նեանդերթալցիները վերացել են մոտ 28 հազար տարի առաջ, գրում է «Գիտությունը եւ կյանքը»:
Ջոն Սփեթը կարծում է, որ նեանդերթալցիները կարող էին սնունդ պատրաստել կաշվե պարկերում: Նա նշում է, որ ջրի եռման կետն ավելի ցածր է, քան ցանկացած տեսակի տարայի բռնկման ջերմաստիճանը:
Այն մասին, որ նեանդերթալցիները ծանոթ էին եփած սնունդի հետ, վկայում են եփած հացահատիկների նմուշները, որոնք հայտնաբերվել են Շանդիր քարանձավում(Իրաք): Բացի այդ, նեանդերթալցիների բնակավայրերում հայտնաբերված կենդանիների 98 տոկոսի վրա կրծելու հետքեր չկան, ինչը Ջոն Սփեթի կարծիքով վկայում է այն մասին, որ կենդանիների ճարպը հալվել է եփվելու ընթացքում:
Մարդաբանը նաեւ նշում է, որ նեանդերթալցիները օգտագործում էին կեչու խեժը նետը ծառին ամրացնելու համար, իսկ նման խեժ ստանալու համար պետք էր այն եռացնել:




























